Մատչելիության հղումներ

Լեհաստանը նախատեսում է դպրոցներում արգելել մինչև 16 տարեկանների կողմից հեռախոսների օգտագործումը

Լեհաստանը նախատեսում է արգելել դպրոցներում 16 տարեկանից փոքր երեխաների սմարթֆոնների օգտագործումը՝ միանալով այն երկրների աճող ցանկին, որոնք սահմանափակում են երեխաների էկրանային ժամանակը և սոցիալական ցանցերի օգտագործումը։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի կրթության նախարարը։

Նիդեռլանդները, Հարավային Կորեան և Իտալիան այն երկրների շարքում են, որտեղ դպրոցներում արդեն արգելել են սմարթֆոնների օգտագործումը՝ մտահոգված լինելով, որ դրանք վատ ազդեցություն են թողնում երեխաների կենտրոնացման և վարքագծի վրա։

«Մենք հիմա ավարտում ենք դպրոցների համար կարևոր օրենսդրական փոփոխությունների աշխատանքը, որը ներառում է նաև այս տարվա սեպտեմբերի 1-ից սմարթֆոնների օգտագործման արգելքը հիմնական դպրոցներում,- լրագրողներին ասել է նախարար Բարբարա Նովացկան։

Ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին, Նովացկան ներկայացրել էր նաև մեկ այլ նախաձեռնություն՝ արգելել 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։

XS
SM
MD
LG