Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած` երկրի նախկին նախագահ Ռումեն Ռադևին։
«Բուլղարիան հպարտորեն հանդիսանում է եվրոպական ընտանիքի անդամ և կարևոր դեր է խաղում մեր ընդհանուր մարտահրավերների լուծման գործում։ Ես անհամբեր սպասում եմ համագործակցությանը՝ Բուլղարիայի և Եվրոպայի բարգավաճման ու անվտանգության համար», - X հարթակում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նրա գրառումը հրապարակվել է այն բանից հետո, երբ Բուլղարիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Սոֆիայում հաստատել է Ռադևի ընտրական դաշինքի՝ «Առաջադեմ Բուլղարիա»-ի ջախջախիչ հաղթանակը գրեթե բոլոր ձայների հաշվարկից հետո։
Պաշտոնաթող գեներալ Ռադևը, ով համարվում է ռուսամետ դիրքորոշումներ ունեցող քաղաքական գործիչ, իր դաշինքով ստացել է քվեների մոտ 45 տոկոսը։