Բուլղարիայի ռուսամետ նախկին նախագահ Ռումեն Ռադևի քաղաքական ուժը երկրի խորհրդարանական ընտրություններում, ըստ պաշտոնական արդյունքների, վճռորոշ հաղթանակ է տանում, հաղորդում է Reuters-ը։
Քվեաթերթիկների 60 տոկոսի հաշվարկից հետո Ռադևի «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցությունը ստացել է ձայների 44,6 տոկոսը: Արդյունքը, թեև ենթադրում է, որ կարող է միայնակ կառավարել, սակայն, Ռադևը չի բացառել կոալիցիայի կազմումը։
Ռադևի քաղաքական ուժի գրանցած արդյունքը գերազանցում է սոցիոլոգիական հարցումներում արձանագրված ցուցանիշներին։ Նման արդյունքը կարող է առժամանակ վերջ դնել երկրում քաղաքական անկայունությանը, որի պատճառով բուլղարացիները 8 տարում 5 խորհրդարանական ընտրության են մասնակցել։
Եվրոպամետ «Մենք շարունակում ենք փոփոխությունը - ժողովրդավարական Բուլղարիա» կոալիցիան երկրորդ հորիզոնականում է՝ 14.2 տոկոսով, իսկ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած երկար ժամանակ գերիշխող GERB կուսակցությունը երրորդն է՝ 13 տոկոսով։