Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի մասնակցի հաջորդ շաբաթ Վիենայում մեկնարկող ԵԱՀԿ ամենամյա գագաթնաժողովին։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին Ռուսաստանը կներկայացնի նախարարի տեղակալ պարոն Գրուշկոն», - նշել է Զախարովան։
Լավրովը չի մասնակցել նաև այսօր Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Պատճառների մասին ռուսական կողմը չի նշել։
Վերջին շրջանում ռուսաստանյան ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ Ռուսաստանի նախագահը դժգոհ է Սերգեյ Լավրովի աշխատանքից։