«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը:
Այսօր ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն ու նրան ազատությունից զրկելուն, ինչի համար միջնորդություններ էր ներկայացրել Դատախազությունը:
ԿԸՀ-ն այսօր քննարկում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի երեք թեկնածուներին, այդ թվում՝ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, և «Ուժեղ Հայաստան»-ի երկու թեկնածուներին վերաբերող դատախազության միջնորդությունները: Հինգից միայն Հայաստանի երկրորդ նախագահին ազատությունից զրկելու միջնորդություն չի ներկայացվել: