Մատչելիության հղումներ

Դատախազությունը դիմել է ԿԸՀ Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

Նախօրեին էլ դատախազությունը դիմումներ էր ներկայացրել ԿԸՀ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ: Դիմումները վերաբերում էին Արթուր Աբրահամյանին, Աշոտ Սահակյանին, Սուսան Բադոյանին, Վահե Եղիազարյանին, Հայկ Ավագյանին, Վահե Թավաքալյանին:

Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ին ձերբակալելու որոշում է կայացվել:



XS
SM
MD
LG