Մատչելիության հղումներ

Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում վերջին զարգացումները

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, այդ թվում՝ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, նշելով, թե Հայաստանում ներքաղաքական գործընթացները բարդ բնույթ են կրում։

«Ես չէի ցանկանա այս պահին մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքների, ինչպես նաև Քոչարյանի ձերբակալության վերաբերյալ մեկնաբանություն տալու լրագրողների խնդրանքին։

Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչ «կիրականացվի օրենքին համապատասխան՝ պահպանելով քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները»։




XS
SM
MD
LG