Մատչելիության հղումներ

Կրեմլը ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ դեռ որոշում չունի

Կրեմլը Մայամիում անցկացվելիք G20 գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։

«Դեռևս նման որոշումներ չեն ընդունվել, սակայն Ռուսաստանը միշտ մասնակցել է յուրաքանչյուր գագաթնաժողովի համապատասխան մակարդակով։ G20 ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը դիտարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձամբ մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին։

Նրա խոսքով՝ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումը կընդունվի գագաթնաժողովի ամսաթվերին ավելի մոտ։

Հաջորդ G20 գագաթնաժողովը կանցկացվի Մայամիում՝ 2026 թվականի դեկտեմբերի 14-15-ը։


XS
SM
MD
LG