Մատչելիության հղումներ

Ռուսաստանն հրավիրված է ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին՝ «ամենաբարձր մակարդակով»

Ռուսաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին՝ ամենաբարձր մակարդակով, ռուսական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

Նրա խոսքով՝ դեռ հստակ չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը գագաթնաժողովում։ Դա, ըստ Պանկինի, կպարզվի ավելի ուշ։

G20-ի գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերի 14-15-ին՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Գագաթնաժողովի պաշտոնական կայքում Ռուսաստանը նշված է մասնակից երկրների թվում։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո արևմտյան երկրները քննարկել էին Ռուսաստանին G20-ից հեռացնելու հարցը, սակայն այդ նախաձեռնությունը աջակցություն չէր ստացել մյուս անդամների կողմից։ Վերջին տարիներին Վլադիմիր Պուտինը չի մասնակցել գագաթնաժողովներին, և Ռուսաստանը ներկայացվել է այլ պաշտոնյաների կողմից։

XS
SM
MD
LG