Կրեմլում ակնկալում են, որ անկախ Կոնգրեսի ընտրությունների արդյունքներից՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ ուղղված ուկրաինական կարգավորմանը:
«Նախագահ Թրամփը շարունակում է կատարել իր պարտականությունները: Մենք անկեղծորեն ակնկալում ենք, որ նա կշարունակի իր խաղաղարար ջանքերը», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:
Հարցին՝ չի՞ խանգարի արդյոք նորացված Կոնգրեսը ԱՄՆ նախագահի այդ ջանքերին, Դմիտրի Պեսկովն արձագանքել է. - «Դա Ամերիկայի ներքին գործն է»:
«Կան զարգացումներ, շատ շուտով լինելու է եռակողմ բանակցությունների հերթական փուլը, ձեռնարկվել են հաջող խաղաղարար ջանքեր, Մելանյա Թրամփի մարդասիրական առաքելությունը: Մենք հուսով ենք, որ այդ ամենը կշարունակվի», - ասել է Կրեմլի խոսնակը:
ԱՄՆ-ում երեկ անցկացված միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը հաղթել է նախագահ Թրամփի Հանրապետական կուսակցությանը և վերահսկողություն կհաստատի Կոնգրեսի երկու պալատներում:
Ռուսաստան - Ուկրաինա - ԱՄՆ եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի 10-11-ը: