Մատչելիության հղումներ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփ
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփ

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը Վաշինգտոնում կհյուրընկալի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Այս մասին այսօր հայտնել է Սպիտակ տունը՝ չնշելով հանդիպման օրը և հնարավոր մասնակիցների անունները։

Երկու պատերազմող երկրների ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Սպիտակ տանը։ Հայտարարության մեջ այն բնութագրվել է որպես «ամերիկյան պատմության արտառոց պահ»։

Սպիտակ տան փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը նաև հայտարարությամբ հանդես կգա Խերսոնի մարզի հարավում վերջերս հաստատված քառօրյա հրադադարի վերաբերյալ։

Հրադադարի մասին Մելանյա Թրամփը հայտարարել էր հոկտեմբերի 23-ին, իսկ այն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 27-ին։

Սա պատերազմի ընթացքում ամենաերկարատև հրադադարն էր, որի շնորհիվ խաղաղ բնակիչները հնարավորություն էին ստացել լքելու Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Օլեշկի քաղաքը։

​
XS
SM
MD
LG