Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ Գառնիում կաթողիկոսի հասցեին հնչեցրած արտահայտության համար


Իրավապահները քրեական գործ են հարուցել դեկտեմբերի 28-ին գառնեցի Էդվարդ Ստեփանյանի կողմից կաթողիկոսի հասցեին հնչեցրած արտահայտության համար:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ վարույթը նախաձեռնվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հոդվածով:

Ստեփանյանը ներկա էր գյուղի եկեղեցում վարչապետի մասնակցությամբ պատարագին: Իշխանական կուսակցության լրատվամիջոցի՝ Civic.am-ի լրագրողն էր մոտեցել եկեղեցու բակում հավաքվածներին, հարց տվել, թե «ի՞նչ պիտի լինի, որ նա հեռանա»: Քաղաքացին պատասխանել էր. «Մի հատ քար խփեն գլխին, սատկացնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG