Մատչելիության հղումներ

Կրակոցներ Սպիտակ տան մոտ

Կրակոցներ են հնչել Սպիտակ տան մոտ: ԱՄՆ Գաղտնի ծառայությունը վնասազերծել է իրավապահների ուղղությամբ կրակ բացած անձին, հայտնում է Reuters-ը։

Կասկածյալը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Գաղտնի ծառայության փոխտնօրենը հաստատել է, որ կասկածյալի մոտից զենք է հայտնաբերվել, սակայն մանրամասներ չի ներկայացրել։

Վաշինգտոնում վերջին օրերին իրավապահ մարմինները բարձր պատրաստվածության են բերված՝ անցած ամսվա վերջին Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո, որի առնչությամբ մեկ մարդ արդեն ձերբակալվել է։

Միջադեպի պահին Թրամփը գտնվել է Սպիտակ տանը։

Գաղտնի ծառայության փոխտնօրենին հարցրել են՝ արդյոք այս միջադեպը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ կրակոցների հետ։

«Արդյոք դա ուղղված էր նախագահին, թե ոչ, ես չգիտեմ, բայց մենք դա կպարզենք», - պատասխանել է նա։

XS
SM
MD
LG