Մատչելիության հղումներ

ՔՊ-ում որոշել են, որ Հայկ Սարգսյանը հաջորդ ցուցակում չլինի. պատգամավորը կբողոքարկի


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում որոշել են, որ մի քանի պատգամավորներ չեն լինելու նախընտրական ցուցակում: Նրանցից մեկը Հայկ Սարգսյանն է:

Պատգամավորն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ չի հաշտվելու այդ որոշման հետ և բողոքարկելու է:

«Ունեմ երկու ճանապարհ, առաջին՝ գնալ տուն ու չլինել հաջորդ ցուցակում, և երկրորդ՝ բողոքարկել վարչության որոշումը: Կուսակցության անդամն իրավունք ունի բողոքարկելու կուսակցական մարմնի որոշումը: Ես ունեմ երկրորդ ճանապարհը», - ասել է նա:

Հայկ Սարգսյանը շեշտել է, թե կուսակցության հնաբնականերից է ու Փաշինյանի պայքարին միացել է դեռ 2006 թվականից տարբեր շարժումներով: Նա ակնարկել է, որ իրեն չգրանցելու պատճառն իր որոշ կուսակիցների հետ լարվածությունն է, որը սկսվել է խաղատների հարկերը բարձրացնելու մասին իր նախագծից հետո: Նրա ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններն այնպես էին լարվել, որ ամիսներ առաջ կուսակցությունում նրանց հարցն էլ քննարկվեց:

Իշխող թիմում նախընտրական ցուցակի թեկնածուների «քննությունն» է սկսվել, ու վարչությունն արդեն մի քանի հոգու հրաժեշտ է տվել: 380 թեկնածու կա, ու մինչև տարեվերջ մտադիր են քննել ու որոշել՝ ում գրանցեն, ում՝ ոչ:

Պատգամավորներ Կարեն Սարուխանյանին ու Ջուլիետա Ազարյանին էլ չեն գրանցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG