Մատչելիության հղումներ

ՔՊ-ն վարչության նիստ է գումարել. օրակարգում ԱԺ փոխխոսնակների ընտրության հարցն է

«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է գումարել. օրակարգում է ԱԺ փոխխոսնակների ընտրության հարցը: Տեղի է ունենալու փակ-գաղտնի քվեարկութուն:

Նիստին մասնակցելու է եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ՔՊ-ի վարչության նախորդ նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը:

ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ալեն Սիմոնյանն այսօր հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել:

Խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում է հինգ ՔՊ-ական՝ ԱԺ նախագահի թեկնածուի ընտրություններում չհաջողած Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, Եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, ինչպես նաև պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Թե այս թեկնածուներից ովքեր կստանան թիմակիցների քվեները, պարզ կդառնա նիստից հետո: Ազգային ժողովի երրորդ փոխխոսնակը, ըստ օրենքի, պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ:

XS
SM
MD
LG