Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հրաժարական է ներկայացրել


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հոկտեմբերի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում են հանձնաժողովից:

Նրա լիազորությունները կդադարեցվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ ԱԺ նախագահի կողմից հրաժարականի ընդունումից հետո:

Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերից:

Որոշման պատճառը, ըստ հանձնաժողովի, աշխատանքային գործունեությունն այլ ոլորտում շարունակելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG