Մատչելիության հղումներ

Խորհրդարանը ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հինգ անդամներին


Հայաստանի խորհրդարանի նիստ, արխիվ

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հավանության արժանացրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր հինգ թեկնածուներին:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց արդյունքները, համաձայն որոնց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը կներկայացնի Լիլիթ Ալեքսանյանը, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանը, «Բարգավաճ Հայաստանը»՝ Նարեկ Համբարձումյանը, «Լուսավոր Հայաստանը»՝ Հայկուհի Հարությունյանը, և Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանը:

Նոր ստեղծվելիք և, ըստ էության, Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին փոխարինող այս հանձնաժողովը հինգ անդամ է ունենալու, որոնց առաջադրում են կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և Ազգային ժողովի խմբակցությունները։

Թեկնածուները ելույթներով հանդես էին եկել երեկ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG