Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել քաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը։ Պատճառը անցած գիշեր Կիևում գտնվող էներգետիկ օբյեկտներին հասցված ռուսական հարվածներն էին։
«Այդ հարվածների հետևանքով այս պահին քաղաքի բազմաբնակարան շենքերի կեսը մնացել է առանց ջերմամատակարարման»,- նշել է Կլիչկոն։
Կիևի քաղաքապետի խոսքով՝ պատերազմի գրեթե 4 տարիների ընթացքում արձանագրված ռուսական հարվածներից և ոչ մեկը այդքան վնաս չէր պատճառել քաղաքի էներգետիկ համակարգին, որքան այս գիշեր իրականացվածը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, կան վիրավորներ: