Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածների հետևանքով Կիևում կան զոհեր ու վիրավորներ


Ռուսաստանը լայնածավալ հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա՝ հրդեհելով բազմաբնակարան շենքեր, զոհվել է առնվազն չորս մարդ, կան վիրավորներ, այս մասին այսօր առավոտյան հայտնել է Կիևի քաղաքապետը:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Լվովում բալիստիկ հրթիռը հարվածել է «ենթակառուցվածքային օբյեկտներին»: Հաղորդվում է, որ հրթիռը թռչել է ժամում մոտ 13,000 կիլոմետր (8,000 մղոն) արագությամբ։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտարարել է, որ Ուկրաինայի զինվորականները պետք է պարզեն, թե արդյոք Լեհաստանի հետ սահմանի մոտ տեղի ունեցած հարվածի ժամանակ օգտագործվել է «Օրեշնիկ» հրթիռ:

Ռուսական հարվածների հետևանքները՝ Կրիվոյ Ռոգում
Ռուսական հարվածների հետևանքները՝ Կրիվոյ Ռոգում

Հունվարի 8-ի երեկոյան Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ շրջանը «Իսկանդեր» տեսակի երկու բալիստիկ հրթիռներով հարձակման է ենթարկվել, սոցիալական ցանցերում գրել է տեղական պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նույնպես հայտնել են Կրիվոյ Ռոգի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի տեղաշարժի մասին։ Լրատվամիջոցները հաղորդում են պայթյունների մասին:

Վիլկուլի խոսքով՝ քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակման հետևանքով վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ երեք երեխա և ութ կին։

Տեղական իշխանությունները հայտնում են, որ Կրիվոյ Ռոգում վնասվել է 29 բազմահարկ շենք, մինչև 10 բիզնես և տրանսպորտային միջոց։ Բնակելի շենքերից բացի, վնասվել են նաև ենթակառուցվածքները։

Քաղաքում վիրավորների տարհանման տեսանյութերը հայտնվել են համացանցում։

Խերսոնում հունվարի 8-ին ռուսական հրետակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այդ առավոտյան քաղաքի վրա մեկ այլ հարձակման ժամանակ վիրավորվել է չորս մարդ։ Խերսոնի մարզի Տարասա Շևչենկո գյուղի մոտակայքում զոհվել է ևս մեկ մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG