Մատչելիության հղումներ

Կիրիենկոն 1 մլրդ ռուբլի արժեցող կալվածք ունի. Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ

Վլադիմիր Պուտին և Սերգեյ Կիրիենկո, արխիվ
Վլադիմիր Պուտին և Սերգեյ Կիրիենկո, արխիվ

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի ընտանիքն ապրում է Ժուկովկա էլիտար գյուղում Ռուբլյովկայում. այնտեղ պաշտոնյան ունի 700 քառակուսի մետրանոց առանձնատուն՝ մարզական համալիրով և ավելի քան 7 հազար քառակուսի մետրանոց հողատարածքով: Ընդհանուր արժեքը շուրջ 1 միլիարդ ռուբլի է կամ մոտ 12 միլիոն դոլար, պարզել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը:

Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու հիմնադրած ֆոնդի տվյալներով՝ Կիրիենկոյի քրոջ ամուսին Ալեքսանդր Տաբունշչիկովը և պաշտոնյայի ազգական Վիկտոր Աիստովը Նովգորոդի մարզի 100 ամենահարուստ մարդկանց շարքում են. առաջինի կարողությունը գնահատվում է 4 մլրդ, երկրորդինը՝ 5.3 մլրդ ռուբլի:

Ընդհանուր առմամբ հարյուր միլիոնավոր ռուբլիների անշարժ գույքեր ունեն նաև Կիրիենկոյի կինը և դուստրերը:

Պաշտոնյայի որդին՝ Վլադիմիր Կիրիենկոն "ВКонтакте"-ի ղեկավարի պաշտոնում ընդամենը մեկ տարում՝ 2024-25 թվականներին աշխատել է 543 միլիոն ռուբլի:

Ըստ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի՝ Կիրիենկոն և նրա հարազատները կանոնավոր կերպով օգտվում են 3.5 մլրդ ռուբլի արժողությամբ Bombardier Global 6000 բիզնես օդանավից, որը պաշտոնյային է մնացել «Ռոսատոմ» կորպորացիայում աշխատանքից հետո:

XS
SM
MD
LG