Ռուսաստանը գիշերը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը։
Ուկրաինացի պաշտոնյաները հայտնում են՝ ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա «զանգվածային հարձակումը» ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ է դարձել:
Ուկրաինացի պաշտոնյաները մեղադրել են Մոսկվային էներգետիկ ենթակառուցվածքները դիտավորյալ թիրախավորելու համար, ինչի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են առանց լուսավորության և ջեռուցման:
Ժեշովի և Լյուբլինի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել էին գործունեությունը՝ Ռուսաստանի կողմից իրականացված հարվածների պատճառով: Կարճ ժամանակ անց՝ կրկին վերաբացվել: Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ նախազգուշական միջոցառումների շրջանակում դադարեցվել օդանավակայանների գործունեությունը:
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը 400 անօդաչու թռչող սարք և 40 հրթիռ է արձակել
Ռուսաստանը շաբաթ օրը արձակել է ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և մոտ 40 հրթիռ՝ Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակվելու համար, թիրախավորելով էլեկտրացանցը, էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտները և բաշխիչ ենթակայանները, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ամեն օր Ռուսաստանը կարող է ընտրել իրական դիվանագիտությունը, բայց նա ընտրում է նոր հարվածներ», - հայտարարել է Զելենսկին: