Մատչելիության հղումներ

Կիևում ռուսական հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել


Հոկտեմբերի լույս 25-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ Ռոստովի և Կուրսկի մարզերից արձակելով ինը «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև 62 անօդաչու թռչող սարք, հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Գիշերվա ընթացքում Կիևում տեղի են ունեցել հզոր պայթյուններ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքը «բալիստիկ հարձակման տակ է»։ Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, առնվազն 10-ը՝ վիրավորվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Դարնիցկիի և Դեսնյանսկի շրջանների ոչ բնակելի շենքերում խոշոր հրդեհների մասին։ Դնեպրովսկի շրջանում վնասվել է մանկապարտեզի շենքը։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Գայվանենկոն հայտնել է, որ տարածաշրջանում ռուսական ռազմական հարվածների հետևանքով կա երկու զոհ, ևս յոթը՝ վիրավորվել է։ «Հրդեհներ են բռնկվել։ Վնասվել է բնակարանային շենք, մասնավոր տուն, օժանդակ շինություն, խանութ և մեքենա», - գրել է նա Telegram-ում։ Ուկրաինայի պետական արտակարգ ծառայության տվյալներով՝ զոհվածներից մեկը փրկարար էր, որը արձագանքել էր կանչին։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG