Մատչելիության հղումներ

Խարկովում ռուսական օդային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել

Ռուսական հարձակումը Խարկովում, 2026թ. հունիսի 20
Ռուսական հարձակումը Խարկովում, 2026թ. հունիսի 20

Խարկովում ռուսական զորքերի զանգվածային օդային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 10-ը՝ տուժել։ Զոհվածները 48 և 76 տարեկան տղամարդիկ են։ Վիրավորների թվում են նաև վեցամյա տղա և 17-ամյա աղջիկ։

Տեղեկությունը հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Սումիի մարզում, ըստ Ուկրաինայի ազգային ոստիկանության տվյալների, վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական օդային հարձակումների և գնդակոծությունների հետևանքով 13 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։

Զապորոժիեի մարզում, մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի տեղեկություններով, հարվածների են ենթարկվել 47 բնակավայրեր, տուժել է 19 մարդ։

Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է 99 հարվածային անօդաչու թռչող սարք, դրանցից 92-ը, ըստ ուկրաինական զինուժի, խոցվել են:


XS
SM
MD
LG