Մատչելիության հղումներ

Կայացել է Ռուսաստանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը


Իրանի և Ռուսաստանի նախագահները, արխիվ
Իրանի և Ռուսաստանի նախագահները, արխիվ

Այսօր կայացել է Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ զրույցի մանրամասները հասանելի կդառնան օրվա ընթացքում։

Պեսկովը նաև ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում, «շարունակում է խիստ լարված մնալ, և նախագահ Պուտինը այն հանդարտեցնելու ուղղված քայլերը չի դադարեցնում»։

«Այս առումով Ռուսաստանն օգնություն է տրամադրում ոչ միայն Իրանին, այլև ողջ տարածաշրջանին»,- նշել է Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG