ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը», - նշել է Զոհրաբյանը՝ հավելելով, - «վարչապետը երեկ հայտարարել էր, որ թույլ չի տալու, որ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս գա: Ակնհայտ էր, որ այդ հայտարարությունից հետո հետևելու էին այսպիսի գործողութուններ»:
Դատախազությունը հրաժարվում է այս մասին տեղեկություններ հայտնել:
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, «թույլ չի տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել»։ Վարչապետը նշել էր, թե տեղեկություն ունի, որ կաթողիկոսությունը ուզում են տեղափոխել, և նախօրեին հրապարակված նամակը ստորագրողներն էլ փորձում են դա կազմակերպել: Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ հայտարարել էին՝ եկեղեցու ղեկավարության վրա «հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները» ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար:
Փետրվարի 16-19-ին էլ Ավստրիայում նախատեսված է Եպիսկոպոսաց ժողովը: