Կալանավորված Արթուր Օսիպյանը հինգերորդ օրն է շարունակում է հացադուլը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ պահանջելով, որ վարչապետ Փաշինյանը ներողություն խնդրի իր հասցեին հնչեցրած արտահայտությունների մասին:
Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հացադուլավորների խուցը խոնավ է, Օսիպյանը զրկված է արևի լույսից:
Արաբկիրում վարչապետի հետ վիճաբանության մեջ մտած արցախցի ակտիվիստը մեղադրվում է երեք հոդվածներով՝ բռնության կոչեր, խուլիգանություն և նախընտրական քարոզչությունը խոչընդոտելը։
Մի շարք իրավապաշտպաններ դատապարտել են Օսիպյանի կալանավորումը՝ քրեական հետապնդումը քաղաքական որակելով: