Մատչելիության հղումներ

Կալանավորված Օսիպյանը շարունակում է հացադուլը, վարչապետից պահանջում՝ ներողություն խնդրել

Կալանավորված Արթուր Օսիպյանը հինգերորդ օրն է շարունակում է հացադուլը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ պահանջելով, որ վարչապետ Փաշինյանը ներողություն խնդրի իր հասցեին հնչեցրած արտահայտությունների մասին:

Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հացադուլավորների խուցը խոնավ է, Օսիպյանը զրկված է արևի լույսից:

Արաբկիրում վարչապետի հետ վիճաբանության մեջ մտած արցախցի ակտիվիստը մեղադրվում է երեք հոդվածներով՝ բռնության կոչեր, խուլիգանություն և նախընտրական քարոզչությունը խոչընդոտելը։

Մի շարք իրավապաշտպաններ դատապարտել են Օսիպյանի կալանավորումը՝ քրեական հետապնդումը քաղաքական որակելով:

XS
SM
MD
LG