Մատչելիության հղումներ

Քահանայից հավաքի մասնակիցները կոչ են անում հետևել եկեղեցու կարգերին ու կանոններին

Մայր Աթոռում քահանայից հավաքի մասնակիցները կոչ են անում մյուս հոգևորականներին «անշեղորեն հետևել» Հայ Առաքելական եկեղեցու կարգերին ու կանոններին՝ պառակտումներից խուսափելու համար:

Էջմիածնում կայացած հավաքի մասնակիցները նշել են, որ վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական կյանքը։

«Ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ և լարվածություն է առաջ բերել մեր համայնքների կյանքում, ինչին, ցավոք, նպաստել է նաև որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը», - նշել են քահանաները՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Վարչապետ Փաշինյանը շուրջ 9 ամիս պահանջում է Գարեգին Երկրորդ վեհափառի հրաժարականը՝ հայտարարելով՝ նա խախտել է կուսակրոնության ուխտը: Այս ընթացքում նրան են միացել բարձրաստիճան հոգևորականներ, ովքեր ևս կաթողիկոսի հեռանալու պահանջ են դրել:

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ ավելի վաղ մտահոգություն էին հայտնել միջազգային կազմակերպությունները:


XS
SM
MD
LG