Մատչելիության հղումներ

Պենտագոնը $80 միլիարդ է պահանջում Իրանի պատերազմի և այլ ծախսերի համար. WSJ

ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Սթիվեն Ֆեյնբերգն օրերս օրենսդիրներին ասել է, որ գերատեսչությանը 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի դեմ պատերազմի, ինչպես նաև պատերազմի հետ կապ չունեցող այլ ծախսերը հոգալու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Հղում անելով խնդրին ծանոթ աղբյուրներին՝ թերթը նշում է, որ ԱՄՆ-ի կողմից ներկայացված լրացուցիչ ամբողջական դիմումը, որը կներառի Պենտագոնի, ինչպես նաև ոչ պաշտպանական առաջնահերթությունների համար նախատեսված միջոցները, օրենսդիրներին կարող է ուղարկվել առաջիկա օրերին։

Պարբերականը նշում է, որ Իրանի դեմ պատերազմի ընդհանուր արժեքը մնում է անհայտ, սակայն փորձագետները գնահատել են, որ հակամարտությունը կարող է ԱՄՆ տնտեսությանը մինչև 1 տրիլիոն դոլար արժենալ։

Պենտագոնը մարտին դիմել էր Կոնգրես Իրանի դեմ պատերազմի համար մոտ 200 միլիարդ դոլար ստանալու ակնկալիքով: Սակայն Կոնգրեսը դեռևս չի հաստատել գումարը:

XS
SM
MD
LG