Մատչելիության հղումներ

Իսպանիան Աշխարհի առաջնության եզրափակիչում է

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են Ֆրանսիայի դեմ հաղթանակը և եզրափակիչ փուլ հասնելը, Դալլաս, 14-ը հուլիսի, 2026թ․
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են Ֆրանսիայի դեմ հաղթանակը և եզրափակիչ փուլ հասնելը, Դալլաս, 14-ը հուլիսի, 2026թ․

Դալլասում տեղի ունեցավ ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչ խաղը, որի ընթացքում Իսպանիան երկու գնդակի առավելությամբ Ֆրանսիայի հավաքականին դուրս մղեց աշխարհի գավաթակրի տիտղոսի համար պայքարից։

Առաջին խաղակեսում Միկել Օյարսաբալի 11-մետրանոց հարվածի և երկրորդ խաղակեսում Պեդրո Պոռոյի խփած գոլի շնորհիվ Իսպանիայի ընտրանին Մունդիալի եզրափակիչում է և 2010 թվականից հետո առաջին անգամ աշխարհի չեմպիոն կարող է դառնալ։

Այսօր Ատլանտայում կկայնա երկրորդ կիսաեզրափակիչը։ Եզրափակիչում Իսպանիայի դեմ մրցելու տեղի համար կպայքարեն Արգենտինայի և Անգլիայի հավաքականները։

Չեմպիոնության համար պայքարող երեք թիմերն էլ աշխարհի գավաթակիրներ են. Անգլիան և Իսպանիան մեկական անգամ են նվաճել տիտղոսը՝ 1966-ին և 2010-ին, իսկ Արգենտինան երեք անգամ՝ 1978, 1986 և 2022 թվականներին։

Կիլիան Մբապպեի գլխավորած ֆրանսիական հավաքականի համար ամեն ինչ դեռ ավարտված չէ։ Ֆրանսիան և այսօրվա դիմակայության պարտվող հավաքականը հուլիսի 19-ի հանդիպան ժամանակ կպայքարեն երրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար։

Իսկ վաղվա հաղթողը և Իսպանիան հուլիսի 19-ի երեկոյան կմրցեն չեմպիոն դառնալու համար։

XS
SM
MD
LG