Մատչելիության հղումներ

Իսլամաբադում բանակցում են ԱՄՆ և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները

Պատերազմի մոտ մեկուկես ամսից հետո Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում բանակցում են ամերիկացի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, հանդիպմանը մասնակցում են նաև պակիստանցի պաշտոնյաներ:

Սա վերջին հիսուն տարում ամենաբարձր մակարդակի բանակցությունն է, որ անցկացնում են թշնամական երկու պետությունները: Ընդ որում, ի տարբերություն նախորդ միջնորդավորված հանդիպումների, այս անգամ քննարկումը դեմ առ դեմ ձևաչափով է:

Վաշինգտոնն ու Թեհրանը մի շարք տարաձայնություններով են եկել բանակցությունների: Իրանը պնդում է, որ երկշաբաթյա հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա, պետք է վերացվեն պատժամիջոցները, ապասառեցվեն իրանական ակտիվները, ճանաչվի Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի ինքնիշխանությունը, իսկ նեղուցն ամբողջությամբ կբացվի Լիբանանում հրադադարից հետո:

ԱՄՆ-ը, մինչդեռ, պնդում է, որ Լիբանանը հրադադարի գործարքի մաս չէ, Հորմուզը պետք է բացվի անմիջապես, Իրանն էլ հրաժարվի միջուկային ծրագրից:

Բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահը կրկնել է՝ Իրանը չի կարող միջուկային ծրագիր ունենալ։ Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը այսպես թե այնպես շուտով կբացվի:

XS
SM
MD
LG