Մատչելիության հղումներ

Իրանը թույլատրել է թուրքական նավերից մեկին անցնել Հորմուզի նեղուցով

Հորմուզի նեղուց, արխիվ
Հորմուզի նեղուց, արխիվ

Իրանի մոտ սպասող թուրքական նավերից մեկը Թեհրանից թույլտվություն է ստացել և անցել Հորմուզի նեղուցով, տեղական լրատվամիջոցներին հղումով հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուքադիր Ուրալօղլուն։

«Անկարան շարունակում է կապեր հաստատել Իրանի պաշտոնյաների հետ այնտեղ գտնվող 14 նավերի իրավիճակի հարցով։ Այստեղ 15 նավ կա, որից մեկն է դեռ թույլտվություն ստացել»,- լրագրողներին ասել է Ուրալօղլուն։

ԱՄՆ-Իսրայել պատերազմի հետևանքով փակվել է Հորմուզի նեղուցը։ Այն նավթի մատակարարման աշխարհի ամենաբանուկ ու կարևորագույն ուղիներից մեկն է, որն Իրանը փակ է պահում արդեն 11 օր:

XS
SM
MD
LG