Մատչելիության հղումներ

Իրանը սպառնում է հարվածել ամերիկյան նավերին

Ամերիկյան ռազմանավ Արաբական ծովում, ապրիլ, 2026թ.
Ամերիկյան ռազմանավ Արաբական ծովում, ապրիլ, 2026թ.

Իրանի զինված ուժերը սպառնում են հարվածներ հասցնել ամերիկյան ռազմանավերին, եթե դրանք փորձեն մուտք գործել Հորմուզի նեղուց՝ արգելափակումից դուրս բերելով այնտեղ կուտակված առևտրային նավերը։

«Մենք զգուշացնում ենք, որ ցանկացած օտար ուժ, այդ թվում՝ ագրեսիվ ԱՄՆ բանակը, Հորմուզի նեղուցին մոտենալու կամ մուտք գործելու դեպքում կենթարկվի հարձակման», - Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Իրանի բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ալի Աբդոլահի Ալիաբադին։

Իրանի զինված ուժերի ղեկավարի հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Truth Social-ում արած գրառումը, որում Սպիտակ տան ղեկավարը պնդում էր, թե այսօրվանից ամերիկյան նավատորմը կօգնի «չեզոք երկրների նավերին լքել Հորմուզի նեղուցը»։

XS
SM
MD
LG