Մատչելիության հղումներ

Իրանը հնդկական մի քանի նավի թույլ է տվել անցնել Հորմուզով

Տանկեր Հորմուզի նեղուցի մատույցներում, մարտ, 2026թ.
Տանկեր Հորմուզի նեղուցի մատույցներում, մարտ, 2026թ.

Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին հայտարարել է, որ Թեհրանը հնդկական մի քանի նավի թույլ է տվել անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով, որն Իրանը փակ է պահում արդեն երկու շաբաթ։ Դեսպանը, սակայն, չի մանրամասնել, թե քանի նավի մասին է խոսքը։

Երեկ էլ Իրանը թուրքական մի նավի էր թույլ տվել անցնել նեղուցով, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ 20 տոկոսը։


XS
SM
MD
LG