Իրանը Պարսից ծոցում՝ իրանական Քեշմ կղզու մոտակայքում, օտարերկրյա նավթային լցանավ է առգրավել՝ հայտարարելով, որ այն 4 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք էր տեղափոխում: Այս մասին ուրբաթ հայտնել են պետական լրատվամիջոցները:
Իշխանությունները չեն նշել, թե ում է պատկանում նավը, ինչպես նաև չեն հայտնել, թե երբ է այն գրավվել: Նրանք հայտնել են, որ անձնակազմի 16 օտարերկրյա անդամներ ձերբակալվել են քրեական մեղադրանքներով։
Իրանն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Օմանի ծոցում գրավել է ևս մեկ արտասահմանյան լցանավ, որը տեղափոխում էր 6 միլիոն լիտր «մաքսանենգ դիզելային վառելիք»: