Իրանը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցամաքային հարձակմանը՝ Վաշինգտոնին մեղադրելով ցամաքային հարձակում նախապատրաստելու մեջ:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պնդել է, որ ԱՄՆ-ին հնարավոր բանակցությունների մասին հաղորդագրություններ է ուղարկում, սակայն միաժամանակ գաղտնի պլանավորում է ցամաքային հարված:
«Քանի դեռ ամերիկացիները ձգտում են հասնել Իրանի հանձնվելուն, մեր պատասխանն այն է, որ մենք երբեք չենք ընդունի նվաստացումը»,- ասել է նա ազգին ուղղված ուղերձում:
The Washington Post-ն ավելի վաղ, մեջբերելով ԱՄՆ պաշտոնատար անձանց, հաղորդել է, որ Պենտագոնը պատրաստվում է Իրանում բազմշաբաթյա ցամաքային գործողությունների:
Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ Իրանին առաջարկել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր, սակայն Թեհրանը մերժել է և ներկայացրել իր սեփական առաջարկները: