Իրանը և Թուրքիան պայմանավորվել են նոր համատեղ երկաթգիծ կառուցել, որը կծառայի որպես Ասիայի և Եվրոպայի միջև ռազմավարական դարպաս, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նախատեսվող երթուղին, որը ձգվելու է դեպի Թուրքիայի Արալիկ սահմանային շրջան, կունենա մոտ 200 կիլոմետր երկարություն, ըստ նախնական հաշվարկների՝ շինարարությունը կտևի երեքից չորս տարի:
Այս ամսվա սկզբին Իրանի տրանսպորտի նախարար Ֆարզանե Սադեղը հայտարարել էր, որ երկաթուղին երբեմնի Մետաքսի ճանապարհի հարավային հատվածը կդարձնի «միջանցք, որը կապահովի Չինաստանի և Եվրոպայի միջև երկաթգծերի շարունակականությունը՝ նվազագույն կանգառներով»:
2013 թվականին Չինաստանը հայտարարեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին, որը պաշտոնապես հայտնի է որպես «Նոր մետաքսի ճանապարհ»՝ նախագիծ, որի նպատակն է կառուցել ծովային, ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքներ՝ համաշխարհային առևտուրը խթանելու համար։
Իրանը ձգտում է ընդլայնել ենթակառուցվածքները և առևտուրը հարևան երկրների հետ՝ տասնամյակների միջազգային պատժամիջոցներից տուժած տնտեսությունը վերականգնելու համար։