Մատչելիության հղումներ

Իրանը և Օմանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով միասնական ծովային միջանցք ստեղծելու շուրջ. Բաղայի

Իրանը և Օմանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով միասնական ծովային միջանցք ստեղծելու շուրջ, որը կծառայի երկու երկրների շահերին, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ ընդգծելով, որ քննարկումները վերաբերում են Օմանի տարածքային ջրերով անցնող հարավային երթուղու և Իրանի տարածքային ջրերով անցնող հյուսիսային երթուղու միավորմանը։

Գերատեսչության խոսնակը հավելել է, որ ներկայիս բանակցությունները վերաբերում են մեկ միասնական երկկողմանի անցուղու ստեղծմանը, այլ ոչ թե երկու կամ երեք առանձին երթուղիների։ Առաջարկվող միջանցքը նախատեսվում է որպես ժամանակավոր լուծում՝ մինչև վերջնական, մշտական երթուղու հաստատումը, որը կփոխարինի ներկայում գործող նավարկության ուղիներին։

XS
SM
MD
LG