Մատչելիության հղումներ

ԱԷՄԳ-ն հետաքննում է Իրանի «Դարխովին» միջուկային նախագծի վրա հարձակման մասին լուրերը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ ուսումնասիրում է Իրանում կառուցվող Դարխովին ատոմակայանը գիշերը թիրախավորելու մասին տեղեկությունները։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ օբյեկտը կառուցման դեռևս շատ վաղ փուլում էր գտնվում և վերջին ստուգման ժամանակ միջուկային նյութ չի եղել:

Այսօր ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը Միացյալ Նահանգներին մեղադրել էր Խուզեստան նահանգում գտնվող օբյեկտին հարվածելու մեջ՝ հարձակումը միջազգային իրավունքի խախտում որակելով։

Վաշինգտոնը դեռևս չի մեկնաբանել Թեհրանի այս մեղադրանքը։

Դարխովինը քաղաքացիական միջուկային էներգետիկ նախագիծ է, որի շինարարությունն Իրանը սկսել է 2022 թվականին։ Ի տարբերություն ավելի հայտնի Նաթանզի և Ֆորդոյի օբյեկտների, որոնք ուրանի հարստացման հետ են կապված, Դարխովինը նախատեսված է էլեկտրաէներգիայի արտադրության համար։

ԱՄՆ զինված ուժերը ավելի վաղ հայտարարել էին, որ նոր օդային հարվածներ են հասցրել Իրանին: Վաշինգտոնից հայտնել էին Իրանի զինուժի առափնյա հսկողության և հակաօդային պաշտպանության ենթակառուցվածքները խոցելու մասին։

XS
SM
MD
LG