Բահրեյնի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերն այսօր առավոտյան ետ են մղել Իրանի մի քանի օդային հարձակում: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է, որ վեց անօդաչու թռչող սարք է արձակել Բահրեյնի տարածք: Հարձակման թիրախը, ըստ ԻՀՊԿ-ի, Ռիֆայում ամերիկյան ուղղաթիռային ռազմակայանն էր:
Բահրեյնը դատապարտել է Իրանին՝ մեղադրելով Թեհրանին թագավորության նկատմամբ թշնամական վերաբերմունք ունենալու մեջ: Զինվորականները պնդում են, որ բոլոր օդային թիրախները ոչնչացվել են: Հարվածի հետևանքների մասին անկախ տվյալներ դեռևս չկան, հնարավոր տուժածների մասին չի հաղորդվել:
Թեհրանում հարձակումը որակել են «պատասխան ամերիկացի զինվորականների բացահայտ ագրեսիային» և հայտարարել «հաջող խոցման» մասին:
Գործակալությունների թղթակիցները Բահրեյնից հաղորդում են վաղ առավոտյան պայթյունների երկու շարքի մասին:
Երկու օր առաջ Իրանը հարձակվել էր Բահրեյնում ամերիկյան ռադարի վրա: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ անօդաչուները խոցվել են: Այսօրվա հարձակումը Վաշինգտոնը դեռ չի մեկնաբանել:
Չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն իրականացվում ապրիլի սկզբից, լարվածությունը տարածաշրջանում պահպանում է: Նավագնացությունը Հորմուզի նեղուցում մնում է սահմանափակ, Միացյալ Նահանգներն էլ շարունակում է Իրանի ծովային շրջափակումը: