Մատչելիության հղումներ

Իրանում մահապատժի են ենթարկել երեք տղամարդու

Թեհրան, Իրան, ցույցեր, հունվարի 8, 2026թ.
Թեհրան, Իրան, ցույցեր, հունվարի 8, 2026թ.

Իրանն այսօր մահապատժի է ենթարկել երեք տղամարդու՝ հունվարին բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների սպանելու մեղադրանքով։

Սրանք ընդդիմադիրներին կախաղան հանելու առաջին դեպքերն են համազգային այդ ցույցերից հետո, որոնք Իսլամական Հանրապետությունը ճնշել էր բռնի ուժով։

Իրավապաշտպան խմբերը հայտնել են, որ մեղադրյալները, որոնց թվում եղել է նաև միջազգային ըմբշամարտի մրցումների մասնակից 19-ամյա մի պատանի, մահապատժի են ենթարկվել առանց արդար դատավարության և խոստովանություններ տվել խոշտանգումների ներքո։

Ակտիվիստները զգուշացնում են՝ մահապատժի դեպքերն առաջիկայում կարող են ավելանալ՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի ֆոնին։

XS
SM
MD
LG