Մատչելիության հղումներ

Իրանում այսօր կստեղծվի ժամանակավոր ղեկավար խորհուրդ

Իրանում այսօր կստեղծվի ժամանակավոր ղեկավար խորհուրդ, հայտարարել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Ժամեր շարունակ հերքումներից հետո Իրանը հաստատեց երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահը:

Սահմանադրության համաձայն՝ նախագահը, դատական իշխանության ղեկավարը և պահապանների խորհրդի բարձրաստիճան հոգևորականը ժամանակավորապես կկատարեն իրենց պարտականությունները, մինչև փորձագետների ժողով անունով հայտնի մարմինը ընտրի նրա իրավահաջորդին:

Խամենեիի իրավահաջորդը պետք է ընտրվի նույն այդ մարմնի կողմից, որն ընտրել է նրան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խամենեին «պատմության ամենաչար մարդկանցից մեկն էր», և որ նրա մահը Իրանի ժողովրդի համար իրեն իր երկիրը վերադարձնելու միակ մեծագույն հնարավորությունն էր:

Կարմիր մահիկի տվյալներով՝ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:

Իրանը հարձակումներ է սկսել ամբողջ Մերձավոր Արևելքում՝ այնտեղ, որտեղ ԱՄՆ-ն ռազմական բազաներ ունի, այդ թվում՝ Դուբայում, Դոհայում, Բահրեյնում և Քուվեյթում:

XS
SM
MD
LG