Մատչելիության հղումներ

Իրանի պատերազմն ԱՄՆ-ի համար 37,5 մլրդ դոլար է արժեցել․ Հեգսեթ

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը պատասխանում է սենատորների հարցերին, 21-ը հուլիսի, 2026թ․
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը պատասխանում է սենատորների հարցերին, 21-ը հուլիսի, 2026թ․

Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգների ծախսերը հասել են 37,5 մլրդ դոլարի՝ հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը՝ Կոնգրեսում պատասխանելով սենատորների հարցերին։

37,5 միլիարդը ներառում է պատերազմի հետ կապված տարբեր ծախսեր, այդ թվում՝ մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը՝ սեպտեմբերի 30-ը, նախատեսվող ծախսերը, մանրամասնել է Պենտագոնի ղեկավարը։

Անցյալ ամիս նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից լրացուցիչ 90 միլիարդ դոլարի ֆինանսավորում էր խնդրել, որի գերակշիռ մասը նախատեսված է Իրանի հետ հակամարտության համար։ Հեգսեթի հարցուպատասխանը տեղի էր ունենում հենց այդ ֆինանսավորման քննարկման ընթացքում։

Թեև հունիսին ԱՄՆ-ն ու Իրանը շրջանակային համաձայնագիր էին ստորագրել, փաստաթուղթը կարճ կյանք ունեցավ։ Կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները խախտելու մեջ, իսկ նախագահ Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ու կամուրջներին, ինչպես նաև վերահսկողություն սահմանել Խարգ կղզու նկատմամբ։


XS
SM
MD
LG