Եմենի՝ Իրանի աջակցությամբ գործող հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային էմբարգո սահմանելու մասին՝ սրելով ԱՄՆ-Իրան պատերազմը։ Ապստամբները չեն նշել, թե ինչպես են պլանավորում կիրառել էմբարգոն։
Եթե ծովային այս շրջափակումն իրագործվի, Սաուդիան Արաբիայի տնտեսությունը կարող է կանգնել նոր խնդիրների առջև՝ զրկվելով ելքից դեպի Կարմիր ծովի նավահանգիստներ, որոնք կենսական նշանակություն ունեն նավթի արտահանման համար, մինչ տարանցումը Հորմուզի նեղուցով մնում է սահմանափակված։
Ակնկալվում է, որ շրջափակումը կվնասի նաև համաշխարհային շուկաներին, որոնք կախված են Սաուդյան Արաբիայից՝ աշխարհի առաջատար նավթ արտահանողից, որը օրական ավելի քան 10 միլիոն բարել է արտադրում։
Լոնդոնում գտնվող Chatham House վերլուծական կենտրոնի գիտաշխատող Ֆարեա ալ-Մուսլիմը նշել է՝ «սրանով, ըստ էության, հութիները փորձում են պատերազմ սկսել Սաուդյան Արաբիայի հետ, իսկ պատերազմը Սաուդիան Արաբիայի մատակարարումների հետ, նշանակում է պատերազմ աշխարհի դեմ»:
Հութի ապստամբները 2014 թվականից ի վեր պատերազմի մեջ են Եմենի կառավարության հետ։ Ավելի քան 10 տարի շարունակվող հակամարտությունը հարյուր հազարավոր մարդկանց կյանք է խլել և լուրջ մարդասիրական ճգնաժամ առաջացրել։