Մատչելիության հղումներ

Թրամփը Թեհրանի անվերապահ կապիտուլյացիան է պահանջում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանի հետ որևէ համաձայնագիր չի կնքվի «անվերապահ կապիտուլյացիայից» բացի։

«Դրանից հետո, երբ ընտրվի հզոր ու ընդունելի առաջնորդ(ներ), մենք մեր բազմաթիվ հրաշալի և շատ քաջ դաշնակիցների ու գործընկերների հետ միասին անխոնջ կաշխատենք՝ Իրանը կործանման եզրից հետ բերելու համար»,- սոցիալական ցանցում գրել է Թրամփը՝ հավելելով, որ կաշխատեն նաև Իրանի տնտեսությունը խթանելու ուղղությամբ։

Թրամփը երեկ Reuters-ին էր ասել, թե ցանկանում է մասնակցել Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործընթացին։

XS
SM
MD
LG