Մատչելիության հղումներ

Իրանի գերագույն դատարանը բեկանեց 2019-ի ցուցարարի մահվան դատավճիռը


Իրանի գերագույն դատարանի նիստ, արխիվ
Իրանի գերագույն դատարանի նիստ, արխիվ

Իրանի գերագույն դատարանը բեկանել է 2019 թվականի հակակառավարական ակցիաներին ենթադրաբար մասնակցած Մոհամադ Ջավադ Վաֆաեյ Սանիի մահվան դատավճիռը:

Սանիի փաստաբան Բաբակ Պակնիան երեկ ասել է, որ Գերագույն դատարանն իր պաշտպանյալի մահվան դատավճիռը բեկանում է արդեն երկրորդ անգամ, առանց մանրամասնելու առաջին բեկանման հանգամանքները: Նա հայտնել է, որ գործը վերադառնալու է ստորին ատյանի դատարան:

Վաֆաեյ Սանին ձերբակալվել է 2020 թվականին և մահվան դատապարտվել ենթադրաբար բողոքի ցույցերի ընթացքում կառավարական շենքերը վնասելու համար:

Անցած տարվա հուլիսին տասնյակ իրավապաշտպաններ դիմել էին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ միջամտելու և Սանիի մահապատիժը կանխելու կոչով:

2019-ի նոյեմբերի բողոքի ակցիաները հաջորդեցին վառելիքի գների կտրուկ աճին, ապա վերածվեցին հակակառավարական ցույցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG