Երկկողմ կապերը և տարածաշրջանային զարգացումներ են քննարկել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ժամանակ, այսօր հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:
Տարածաշրջանային վերջին զարգացումների առնչությամբ կողմերն ընդգծել են լարվածության էսկալացիան և ճգնաժամի ընդլայնումը կանխելու անհրաժեշտությունը, նշված է իրանական պետական լրատվական գործակալության հաղորդագրությունում:
Արաղչին և Ֆիդանը կարևորել են նաև տարածաշրջանում կայունություն և անդորր հաստատելուն ուղղված խորհրդակցությունների ու դիվանագիտական ջանքերի շարունակումը:
Այլ մանրամասներ հաղորդագրությունը չի փոխանցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ