Հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Իրանի տնտեսական, առևտրական և հումանիտար համագործակցության հարցերով պետական հանձնաժողովի համանախագահներ, երկու երկրների փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևի և Ֆարզանե Սադեղի միջև, այսօր փոխանցել են ադրբեջանական կառավարությունից:
Հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են պետական հանձնաժողովի՝ այս տարվա փետրվարին Բաքվում կայացած նիստի արդյունքներով ստորագրված հուշագրում տեղ գտած խնդիրների կատարման ընթացքը, ընդգծել են հաջող համագործակցությունը առևտրատնտեսական, տրանսպորտային-տարանցման, ջրային և այլ ոլորտներում, անդրադարձել համատեղ նախագծերի իրականացման դինամիկային:
Մասնավորապես, տրանսպորտային ոլորտում նախագծերի թվում որպես կարևոր արդյունք փոխվարչապետերը նշել են Աղբենդ-Քյալալե ավտոմոբիլային կամրջի շինարարության ավարտը:
Քննարկվել են նաև հարցերը՝ կապված Աստարայի բեռնային տերմինալում աշխատանքների ավարտի հետ, նշված է հաղորդագրությունում: