Մատչելիության հղումներ

Իրանի դեմ պատերազմը կարող է երկար տևել, ԱՄՆ-ն պատրաստ է․ Թրամփ

Իրանի դեմ ռազմական գործողությունները անհրաժեշտության դեպքում կարող են շատ երկար տևել, ԱՄՆ-ն պատրաստ է դրան, հայտարարել է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է նախորդ Բարաք Օբամայի վարչակազմին, որը, ըստ նրա, Իրանին թույլ է տվել զարգացնել իր միջուկային ծրագիրը։ Արդյունքում Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել, եթե ԱՄՆ-ն չմիջամտեր։

Թրամփը նշել է, որ ռազմական գործողությունների նպատակն է նաև ապահովել, որ Իրանը չկարողանա ֆինանսավորել կամ ուղղորդել բանակներ իր սահմաններից դուրս։

«Մենք կարծում էինք, որ համաձայնության ենք եկել, բայց հետո նրանք հետ կանգնեցին», - ասել է նա՝ հավելելով, թե Իրանը երկու անգամ հրաժարվել է գործարքի գնալուց, ինչից հետո հասկացել են, որ Իրանի հետ պետք է այլ կերպ խոսել։

XS
SM
MD
LG