Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը կմեկնի Ադրբեջան, Ռուսաստան և Բելառուս


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնում է Ադրբեջան, ապա Ռուսաստան ու Բելառուս:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային կիրակի օրը հայտարարել է, որ վաղը նախատեսված են արտգործնախարարի հանդիպումները Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:

Բաղայիի խոսքով՝ Իրանը ձգտում է ընդլայնել երկկողմ հարաբերությունները նման դիվանագիտական գործակցությունների միջոցով և ձգտում է իր ներդրումն ունենալ կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում, ինչը Թեհրանի համար մնում է առաջնահերթություն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG